Տնտեսություն

Ճամբարակ համայնքում 2025 թվականին գործող արևային ֆոտովոլտային կայանների ընդհանուր հզորությունը կհասնի 66 մեգավատտի

1 րոպեի ընթերցում

Ճամբարակ համայնքում 2025 թվականին գործող արևային ֆոտովոլտային կայանների ընդհանուր հզորությունը կհասնի 66 մեգավատտի

ԳԱՎԱՌ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում 2025 թվականին գործող արևային ֆոտովոլտային կայանների ընդհանուր հզորությունը կհասնի 66 մեգավատտի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի խորհրդական Սուլիկո Շուշանյանը, 2024 թվականին Ճամբարակում գործել են 46 մեգավատտ ընդհանուր հզորության արևային ֆոտովոլտային կայաններ, որոնք միացված են եղել ընդհանուր ցանցին։ Իսկ նույն տարում Աղբերք գյուղի տարածքում տարբեր ընկերությունների կողմից մեկնարկել ու այժմ ավարտական փուլում են գտնվում մի քանի արևային ֆոտովոլտային կայանների կառուցման աշխատանքները, որոնց ընդհանուր հզորությունը շահագործումից հետո կկազմի 20 մեգավատտ։

«Այսպիսով, այս տարի մենք արդեն կունենանք ընդհանուր ցանցին միացված 66 մեգավատտ հզորության արևային կայաններ, որոնք էականորեն բարձրացնում են մեր էնեգետիկ անվտանգությունը, ավելացնում այլընտրանքային էներգիայի արտադրության հնարավորությունները։ Արևային ֆոտովոլտային կայանները գործում են Ճամբարակ համայնքի Շողակաթ, Աղբերք, Արտանիշ և Ծափաթաղ բնակավայրերում»,-ներկայացրեց Սուլիկո Շուշանյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում