Կրթություն

Հայաստանի դպրոցների շուրջ կեսն ապահովվել է հագեցած լաբորատորիաներով

1 րոպեի ընթերցում

Հայաստանի դպրոցների շուրջ կեսն ապահովվել է հագեցած լաբորատորիաներով

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության դպրոցների շուրջ կեսն արդեն ունի հագեցած լաբորատորիաներ, ինչը շատ կարևոր է բնագիտական ուղղվածության գիտելիքի մակարդակի որակի բարձրացման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ դպրոցական գիտելիքի կիրառականության հետ կապված խնդիրը նախատեսվում է լուծել լաբորատորիաների ներդրման ծրագրով։

Նրա խոսքով՝ ընթացիկ ուսումնական տարում Հայաստանի ավելի քան 540 դպրոցներում բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ են բացվել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում