Կրթություն

Միջազգային գնահատման արդյունքներով` Հայաստանի դպրոցների չորրորդ դասարանցիներն առաջին անգամ գերազանցել են միջին շեմը

1 րոպեի ընթերցում

Միջազգային գնահատման արդյունքներով` Հայաստանի դպրոցների չորրորդ դասարանցիներն առաջին անգամ գերազանցել են միջին շեմը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2024-2025 ուսումնական տարում միջազգային գնահատման արդյունքներով (TIMSS)՝ Հայաստանի հանրակրթական դպրոցների 4-րդ դասարանցիները մաթեմատիկայի իմացության մակարդակի էական աճ են գրանցել՝ հավաքելով 513 միավոր, որի շնորհիվ Հայաստանը հայտնվել է միջինից բարձր արդյունքներ ցուցաբերող երկրների շարքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն՝ ընդգծելով, որ  առաջին անգամ է, որ դպրոցականները միջազգային գնահատմամբ հաղթահարում են մաթեմատիկայի իմացության 500 միավորի շեմը։

«Այդ իմաստով սա լավ նորություն է, որովհետև բնագիտական առարկաները սովորելու պարագայում շատ կարևոր է մաթեմատիկայի հիմքային իմացությունը։ Բնագիտության ուղղությամբ աճ չունենք, բայց կարևոր եմ համարում, որ այս բնագավառում նվազագույն շեմը չհաղթահարող սովորողների թիվն է կրճատվել։ Այժմ դպրոցականների 82 տոկոսը նվազագույն շեմը հաղթահարում է, իսկ 42 տոկոսը՝ միջին շեմը, ինչը լավ արդյունք է: Դա ցույց է տալիս, որ միջինում մեր երեխաները սկսել են ավելի հեշտ հաղթահարել նվազագույն գիտելիքի ծավալները»,-ասաց Անդրեասյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում