Թրամփը կրկին Կանադային առաջարկել է միանալ Միացյալ Նահանգներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է իր այն առաջարկը, որ Կանադան պետք է միանա ԱՄՆ-ին։ «Եթե Կանադան միանա ԱՄՆ-ին, ապա ոչ մի տարիֆ չի լինի, հարկերը զգալիորեն կկրճատվեն, և նրանք լիովին պաշտպանված կլինեն ռուսական ու չինական նավերի սպառնալիքից, որոնք մշտապես շրջապատում են նրանց»,-Սպիտակ տան ապագա ղեկավարը հունվարի 6-ին գրել է Truth Social սոցցանցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

«Միացյալ Նահանգներն այլևս չի կարող հանդուրժել այն հսկայական առևտրային դեֆիցիտները և սուբսիդիաները, որոնք Կանադային հարկավոր են գործուն վիճակում մնալու համար: Ջասթին Թրյուդոն գիտեր դա և հրաժարական տվեց»,-ասվում է նրա հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի վերջին Դոնալդ Թրամփն ազդարարեց Կանադայից ներմուծման համար 25 տոկոս տարիֆների մասին։ Նա նման հրամանագիր կստորագրի պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու հենց առաջին օրը, հայտնել է Truth Social-ում։ Նրա երդմնակալությունը նշանակված է հունվարի 20-ին։ Ավելի վաղ Fox News հեռուստաալիքը հաղորդել էր, որ Թրամփը Թրյուդոյին ասել է, որ նրա երկիրը պետք է դառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը, եթե չկարողանա հաղթահարել տարիֆների բարձրացումը։

53-ամյա Ջասթին Թրյուդոն հայտարարել է Կանադայի վարչապետի և իշխող Լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոններից հեռանալու մասին. վերջինը նա զբաղեցնում էր 2013 թվականից։ Քաղաքական գործիչը հունվարի 6-ին ուղերձով հանդես է եկել Օտտավայում գտնվող իր Rideau Cottage նստավայրում: Նախարարների կաբինետի ղեկավարը նաև հավելել է, որ խորհրդարանի աշխատանքը կդադարեցվի մինչև մարտի 24-ը։ Թրյուդոն վարչապետի պաշտոնը ստանձնել է 2015 թ. նոյեմբերին և երկու անգամ վերընտրվել է։ Նրա ժողովրդականությունը սկսել է կտրուկ նվազել երկու տարի առաջ՝ բարձր գների և բնակարանների անբավարարության պատճառով հասարակության դժգոհության ֆոնին:

 

Հայերեն English فارسی Русский

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա