ՏՏ փորձագետը զգուշացնում է Telegram-ում ֆիշինգային հարձակումների մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է ֆիշինգային հարձակումների նոր ալիքի մասին, որոնք տեղի են ունենում Telegram, Viber և WhatsApp հավելվածներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ Մարտիրոսյանը Telegram-ի իր ալիքում գրել է, որ վերջին ամիսներին հաքերները ակտիվորեն կիրառում են այդ հարթակները մարդկանց հաշիվները գողանալու համար։

«Քաղաքացիներ, արդեն մի քանի ամիս է, ինչ շարունակվում է Telegram ալիքների վրա ֆիշինգային հարձակումը։ Եվ, ցավոք, մարդիկ շարունակում են զոհ դառնալ, քանի որ նվերը գալիս է ծանոթ մարդուց»,- գրել է Մարտիրոսյանը։

Փորձագետը շեշտել է, որ հաքերները հաճախ ուղարկում են ծածկագրի պահանջով հաղորդագրություններ՝ պատճառաբանելով այն տարբեր նվերներ կամ ակցիաներ ստանալով։ Փորձագետի խոսքով՝ այդ ծածկագիրը օգտագործվում է զոհի հաշիվը նոր սարքում գրանցելու համար։

«Մի խոսքով՝ եթե ձեզ առաջարկվում է ցանկացած պատճառով ինչ-որ կայքում նշել կոդը, որը ձեզ ուղարկում են Telegram-ով կամ գալիս է հաղորդագրությամբ, ոչ մի դեպքում մի արեք դա։ Կոդն անհրաժեշտ է միայն մեկ բանի՝ ձեր հաշիվը նոր սարքում գրանցելու համար»,- ընդգծել է Մարտիրոսյանը։

Հայերեն Русский

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել. 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին

«Կաթի համաշխարհային օր» միջոցառման hեղինակային իրավունքն արդեն Երեմյան ընկերությանն է

Մեկնարկել է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը վերականգնելու և արդիականացնելու նախագիծը

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը

Փեզեշքիանը կոչ է արել պատերազմն ավարտել հիմա, երբ Իրանն ուժեղ աշխարհաքաղաքական դիրքում է

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետ

Մոլդովայի զբոսաշրջային վայրերում տեղավորված մարդկանց թիվը 2026 թ. առաջին կիսամյակում աճել է մոտ 16 տոկոսով. Moldpres

Լեհաստանը պատրաստ է արգելափակել Ռուսաստանի և Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը

Օգոստոսի 22-ի միջոցառումների անոնս

Բուլղարիան 20 միլիոն եվրո է հատկացրել «Եվրատեսիլ 2027» երգի մրցույթի նախապատրաստական ​​աշխատանքների համար. BTA