Սուբվենցիոն ծրագրերով նորոգվել և կառուցվել է ավելի քան 380 կմ ջրագիծ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուբվենցիոն ծրագրերով անցած տարի նորոգվել և կառուցվել է շուրջ 385 կիլոմետր ջրագիծ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ մանրամասնելով, որ սուբվենցիոն ծրագրով 2024 թվականին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցմանն ու նորոգմանը հատկացվել է 6.38 մլրդ դրամ:
Նրա տեղեկատվությամբ՝ «Ոռոգման համակարգերի կառուցում ու նորոգում» ծրագրով էլ կառուցվել և նորոգվել է շուրջ 130 կմ ոռոգման ցանց՝ 5.14 մլրդ դրամ ընդհանուր արժեքով։
Կարդացեք հոդվածը` Русский