ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել:
«ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի հետ քննարկեցինք դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը իմ մասնակցության հարցը (միջոցառումը կկայանա հաջորդ շաբաթ) եւ դատական համակարգի բյուջետային ապահովության հետ կապված հարցեր»,-տեսանյութին կից գրել է վարչապետը: