Թրամփը հակասահմանադրական է համարում իր դեմ դատավճռի հրապարակումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը քաղաքական հարձակում և երկրի սահմանադրության նկատմամբ անհարգալից վերաբերմունք է որակել իր գործով հունվարի 10-ին հրապարակվելիք վճռի վերաբերյալ դատավոր Խուան Մերչանի որոշումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դոնալդ Թրամփը մեղադրվում է նախկին պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին գումար վճարելիս Trump Organization ընկերության ֆինանսական փաստաթղթերը կեղծելու համար։

«Սա անօրինական քաղաքական հարձակում է՝ ոչ այլ ինչ, քան կեղծված ֆարս։ Մերչանն այն աստիճան չի հարգում սահմանադրությունը, որ ուժի մեջ է թողել իմ նկատմամբ կայացրած՝ տեղեկատվության հրապարակման վերաբերյալ անօրինական արգելքը»,- Truth Social ցանցում գրել է Թրամփը՝ ընդգծելով, որ դատավորի հակասահմանադրական որոշումը կարող է վերջ դնել ԱՄՆ-ում նախագահական ինստիտուտին այն տեսքով, ինչպիսին այն կա:

Նյու Յորքի դատարանը հունվարի 10-ին էր նշանակել վերը հիշատակված գործով Թրամփի նկատմամբ դատավճռի կայացումը։ Այսպիսով, դատավճիռը կհրապարակվի Թրամփի երդմնակալության արարողությունից ուղիղ 10 օր առաջ։ Նորընտիր նախագահը ստիպված կլինի դատարանին ներկայանալ անձամբ կամ հեռավար ձևաչափով:

2024 թվականի մայիսի վերջին Թրամփը մեղավոր էր ճանաչվել ֆինանսական փաստաթղթերի կեղծման գործի բոլոր 34 կետերով։ Նա դարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին նախկին նախագահը, որին երդվյալ ատենակալները մեղավոր են ճանաչել հանցագործություն կատարելու համար: 

2024 թվականի նոյեմբերին Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ էր ընտրվել ԱՄՆ-ի նախագահ և դատավոր Խուան Մերչանը համաձայնել էր հետաձգել նրա գործով դատավճռի հրապարակումը։

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ