ՊՆ-ն զորակոչիկների համար արհեստական բանականության դասակում ծառայություն անցնելու նպատակով հայտարարում է մրցույթ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ Արծրուն Հովհաննիսյանը։ 

«2024 թվականի ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության դասակում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու համար մրցույթին հետևյալ մասնագիտացումներից մեկով. ռոբոտատեխնիկա, մեքենայական ուսուցում, տվյալների ճարտարագիտություն, տվյալների վերլուծություն և վիճակագրություն»,- գրել է Հովհաննիսյանը։

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են ծանոթանալ մրցույթի պայմաններին և գրանցվել 1991.mil.am կայքում մինչև 2025 թվականի հունվարի 6-ը ներառյալ: Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ ai.1991@mil.am, հեռախոս՝ 1-28:

Հայերեն Español

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները