Մերձավոր Արևելք

Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները մեկնել են Դամասկոս

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները մեկնել են Դամասկոս

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը և նրա ֆրանսիացի գործընկեր Ժան Նոել Բարոն հունվարի 3-ին այցով մեկնել են Դամասկոս՝ ԵՄ-ի անունից սիրիական նոր վարչակազմի հետ բանակցություններ վարելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները:

«Այսօրվա իմ ուղևորությունը ֆրանսիացի գործընկերոջ հետ միասին Եվրամիության անունից հստակ ազդանշան է սիրիացիների համար, որ հնարավոր է նոր քաղաքական դարաշրջան սկսել Եվրոպայի և Սիրիայի, ինչպես նաև՝ Գերմանիայի և Սիրիայի միջև»,-արևմտյան ԶԼՄ-ները մեջբերում են Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի խոսքը։

«Մենք ունենք նույն նպատակը, ինչ միլիոնավոր սիրիացիներ՝ հասնել նրան, որ Սիրիան կրկին կարողանա միջազգայնորեն հարգանք վայելել»,- շարունակել է նա:

Գերմանիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ Բերբոքը հանդիպում կունենա Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար, «Հայաթ Թահրիր աշ Շամ»-ի առաջնորդ Ահմադ աշ Շարաայի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում