Քաղաքականություն

ԱՄՆ-ն պատրաստ է ցանկացած ձևաչափով աշխատել Երևանի և Բաքվի հետ՝ համաձայնության հասնելու համար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն պատրաստ է ցանկացած ձևաչափով աշխատել Երևանի և Բաքվի հետ՝ համաձայնության հասնելու համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց ապահովել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից՝ ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցման: 

«Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի, որն էական նշանակություն ունի անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասի համար։ Մենք պատրաստ ենք աշխատել երկու կողմերի հետ ցանկացած ձևաչափով, որտեղ երկու կողմերը կարող են պայմանավորվել, թե որտեղ կարող են առաջընթաց գրանցել»,- նշված է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանի մեջ: 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում