Ադրբեջան

ՌԴ ՔԿ ղեկավարն Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ քննարկել է Ակտաուում ավիավթարի հետաքննության ընթացքը

1 րոպեի ընթերցում

ՌԴ ՔԿ ղեկավարն Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ քննարկել է Ակտաուում ավիավթարի հետաքննության ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ՝ քննարկելով Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման հանգամանքների հետաքննության ընթացքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Տելեգրամ ալիքում հաղորդագրություն է տարածել ՌԴ ՔԿ-ն:

Հստակեցվում է, որ խոսքը գնում էր ռուս քննիչների ու քրեագետների համակողմանի փոխգործակցության մասին՝ Ադրբեջանի և Ղազախստանի քննչական, օպերատիվ խմբերի գործընկերների հետ։

Բացի այդ, ՌԴ քննչական կոմիտեի նախագահը հավաստիացրել է Ադրբեջանի գլխավոր դատախազին, որ Ակտաուում տեղի ունեցած ավիավթարի հետաքննությանը ներգրավված են ՔԿ կենտրոնական ապարատի փորձառու աշխատակիցներ։

 Նա նաև նշել է, որ կատարվում են քննչական գործողություններ, որոնց նպատակն է պարզել ողբերգության բոլոր պատճառներն ու հանգամանքները։

Զրույցի ընթացքում Բաստրիկինն ու Ալիևը պարզել են «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման գործով համատեղ հետաքննության խնդիրները, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել հետագա համակողմանի համագործակցության համար։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում