Աղավնաձորում ՀՀ-ին վերադարձված 9 մլն 338 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասն ամրացվեց Պետգույքի կառավարման կոմիտեին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրում գտնվող 0.5 հեկտար մակերեսով հողամասն ամրացվեց Պետական գույքի կառավարման կոմիտեին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագիծն ընդունվեց ՀՀ կառավարության նիստում:

«Նախատեսվում է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրում գտնվող 0.5 հեկտար մակերեսով հողամասն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին: Գույքը ՀՀ-ին է վերադարձվել հակակոռուպցիոն դատարանի վճռով: Այն անտառածածկ տարածք է, որը 2007 թվականին անտառային ֆոնդից փոխադրվել է հանգստի համար նախատեսված հատուկ նշանակության հողերի կատեգորիա և օտարվել է: Ամրացումից հետո հողամասի հետագա տնօրինումը նախատեսվում է իրականացնել իր իրական նշանակությանը համապատասխան»,-ասաց ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասաց, որ հակակոռուպցիոն դատարանի 2023թ․ սեպտեբերի 4-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում ներկայացված հայցը: «Հողամասի կադաստրային արժեքը մոտ 9 մլն 338 հազար դրամ է»,-ասաց Վարդապետյանը:

 

Հայերեն فارسی

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով