Վրաստանի վարչապետն ակնկալում է, որ ընդդիմությունը կդադարեցնի ցույցերը և կվերադառնա խորհրդարան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ընդդիմությունը ռեսուրսներ չունի նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման հասնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Խորհրդարանը կայացել է, կառավարությունն ընտրվել է, երեք օրից կկայանա ընտրված նախագահի երդմնակալությունը. այնպես որ ամեն բան ավարտվել է: Դա հասկանում է նաև արմատական ​ ընդդիմությունը, և պետք է սպասել, որ արդեն փետրվարին մենք ընդդիմության պատգամավորներին տեսնենք խորհրդարանում», -ասել է Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:

Նա հավելել է, որ խորհրդարան անցած ընդդիմադիր կուսակցությունները չեն հրաժարվել պետական ​​ֆինանսավորում ստանալուց, և «սա ուղղակի վկայություն է, որ նրանք լեգիտիմ են ճանաչում հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունները»։

Ինչ վերաբերում է դեկտեմբերի 29-ին հեռացող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գործողությունների վերաբերյալ հարցին, վարչապետը հայտարարել է, որ իշխանության փոխանցման գործընթացը տեղի կունենա խաղաղ ճանապարհով, «չնայած նախագահական նստավայրում մնալու և իշխանությունների պահանջներն անտեսելու՝ արմատականների խորհուրդներին»։

«Կարծում եմ՝ բանը դրան չի հասնի, քանի որ հարյուրավոր ընդդիմադիրների հետ միասին նախագահական նստավայրից հեռանալուց հրաժարվելը կնշանակի քրեական հանցագործություն կատարել և դրան հաջորդող բազմամյա բանտարկություն ոչ միայն նրա, այլև նրան շրջապատողների համար», - ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը։

Հայերեն Русский

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը