Ավինյանը հայտնեց, թե երբ է նախատեսվում սկսել մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարությունը նախատեսվում է մեկնարկել 2026–ին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան:

«Այս տարի մենք փաստացի ունենք նախագծի պարզ փորձաքննությունը, ունենք շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական, համալիր փորձաքննության ընթացքում ենք: Եվրասիական հիմնադրամի ունենք բանակցություններ, որոնք արդեն գործնական փուլի են հասել»,–ասաց Ավինյանը՝ հավելելով, որ հիմնադրամը ցանկություն է հայտնում ֆինանսավորել նախագիծը: 

Նա ընդգծեց՝ իրենց ծրագիրն է հաջորդ տարվա ընթացքում ունենալ վերջնական համալիր փորձաքննության արդյունքները, ունենալ տեխնիկատնտեսական ամբողջական ուսումնասիրությունը, հաջորդ տարվա առաջին եռամսյակում ունենալ կառավարության ներդրումային կոմիտեում դրական եզրակացությունը և տարվա վերջում ունենալ արդեն փաստացի շինարար կառուցապատող, որը պետք է սկսի: «2025–ի վերջում ունենանք շինարար և 2026–ից սկսենք կառուցել»,–նշեց քաղաքապետը:

Ըստ նրա՝ շատ մեծ խնդիր էր այն, որ նմանատիպ նախագծի փորձաքննություններ անցկացնելու փորձ վերջին մի քանի տասնամյակում ՀՀ–ում չէր եղել:

Ավինյանը կարծում է, որ որքան էլ ժամանակային առումով ձգձգվում է կառուցումը, սակայն շատ կարևոր է, որ նախագիծը շատ գրագետ կազմվի, որ հետագայում շինարարության ընթացքում խնդիրներ չառաջանան: 

 

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում