Հայաստան

Երևանում որոշ ավտոբուսների վարորդների աշխատավարձերը հաջորդ տարի կվերանայվեն. Ավինյան

2 րոպեի ընթերցում

Երևանում որոշ ավտոբուսների վարորդների աշխատավարձերը հաջորդ տարի կվերանայվեն. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը հաջորդ տարի կվերանայի որոշ ավտոբուսների վարորդների աշխատավարձերը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Հաջորդ տարվանից մենք վերանայում ենք որոշ ավտոբուսների վարորդների աշխատավարձեր: Մենք վերանայում ենք մոտեցումները: Նախկին չգրված կանոններով աշխատել են, այլ մեխանիզմ է աշխատել, եղել է ստվեր: Ամբողջ սխալ տրամաբանությունը բերում ենք օրենսդրական դաշտ, մարդկանց փոխհատուցում ենք բոլոր այն դեպքերի համար, երբ իրենց օրենքով այդ փոխհատուցումը հասնում է»,–ասաց Ավինյանը:

Քաղաքապետի խոսքով՝ այս տարի «Երևան ավտոբուս» ՓԲԸ–ն ունեցել է սեփական եկամուտներ՝ մոտ 8 մլրդ դրամի չափով: Երևանի քաղաքապետարանն այս տարի արդեն իսկ սուբսիդավորել է ևս 8.5 մլրդ դրամի չափով և ևս 1 մլրդ դեռ պետք է սուբսիդավորի: Հաջորդ տարի այդ 8 մլրդ դրամը կանխատեսվում է, որ դառնալու է 13 մլրդ դրամ: Ըստ նրա՝ այնուամենայնիվ, Երևանի քաղաքապետարանը պետք է շարունակի սուբսիդավորել տրանսպորտը:

2025 թվականի փետրվարի 1-ից Երևանում կգործեն հասարակական տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներ:  Ըստ փոփոխության՝ չի գործելու 100 դրամ սակագինը, առաջարկվելու են տոմսային փաթեթներ՝ օրինակ ամսական, տարեկան: Սահմանված են նաև որոշակի արտոնություններ որոշ խմբերի համար: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում