Միացյալ Նահանգներ

Թրամփը նշել է Կանադան ԱՄՆ-ի կազմում ընդգրկելու առավելությունները

1 րոպեի ընթերցում

Թրամփը նշել է Կանադան ԱՄՆ-ի կազմում ընդգրկելու առավելությունները

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում Սուրբ Ծննդյան շնորհավորական ուղերձում նշել է Կանադայի՝ ԱՄՆ-ի կազմում ընդգրկվելու առավելությունները և ամերիկյան ներկայություն է խոստացել Գրենլանդիայում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

«Ուրախ Սուրբ Ծնունդ բոլորին, ներառյալ Չինաստանի հրաշալի զինվորներին, որոնք սիրով, բայց անօրինականորեն գործում են Պանամայի ջրանցքում... Նաև Կանադայի նահանգապետ Ջասթին Թրյուդոյին. այնտեղ հարկերը չափազանց բարձր են, բայց եթե Կանադան դառնա մեր 51-րդ նահանգը, ապա նրանց հարկերը կկրճատվեն ավելի քան 60%-ով, նրանց բիզնեսի ծավալն անմիջապես կկրկնապատկվի, և նրանք ռազմական առումով պաշտպանված կլինեն, ինչպես աշխարհի ոչ մի այլ երկիր», - գրել է Թրամփը։

Թրամփը նաև շնորհավորել է Գրենլանդիայի ժողովրդին՝ նշելով, որ Գրենլանդիան «ԱՄՆ-ին անհրաժեշտ է ազգային անվտանգության նպատակներով»: Թրամփը հավելել է, որ Գրենլանդիայի ժողովուրդը ցանկանում է ԱՄՆ-ի ներկայությունն այնտեղ։

«Եվ մենք կլինենք», - եզրափակել է ԱՄՆ նորընտիր նախագահը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում