Երևանում անցնող տարում ավելի քան 130 բակ է հիմնանորոգվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում 2024 թվականին ավելի քան 130 բակ է հիմնանորոգվել, իսկ մի քանի տասնյակը՝ ընթացիկ նորոգվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Մաշտոց 40 և 40ա հասցեներում հիմնանորոգված բակեր, ինչպես նաև բարեկարգված Հանրապետության փողոց կատարած շրջայցի ընթացքում։

Հիմնանորոգման արդյունքում երկու հասցեների բակային հատվածներում կառուցվել են երկու խաղահրապարակ՝ համապատասխան խաղասարքերով, ինչպես նաև զրուցարան։

«Մասնավորապես՝ Կենտրոն վարչական շրջանում սա, կարելի է ասել, հիմնանորոգված նոր մոդելի առաջին բակն է։ Հետագայում մենք Կենտրոն վարչական շրջանում, որն ամենատուժածն է այս բակային ծրագրերի առումով, ավելի մեծ ծավալներ ենք նախատեսում»,-նշեց Ավինյանը։

Նրա խոսքով՝ արդեն շահագործման հանձնված հրապարակներում, որոնք ներառում են բասկետբոլի ու ֆուտբոլի փոքրամասշտաբ դաշտեր, մարզական ու փոքրահասակների համար նախատեսված հրապարակներ, փորձարկվել են վ նոր որակի խաղասարքեր։ 

Քաղաքապետի գնահատմամբ՝ հիմնանորոգման արդյունքի և տեղադրված սարքերի տեսանկյունից ստացված օրինակը հետագայում հնարավոր է նաև կիրառել այլ  վարչական շրջաններում։ 

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի խոսքով՝ շրջայցի շրջանակներում ամփոփվեցին 2024 թվականին իրականացված խոշոր ծրագրերը, այդ Հանրապետության փողոցի մի հատվածի հիմնանորոգումը։

Այստեղ՝  Թումանյան փողոցից  մինչև Վարդանանց ընկած հատվածում բազալտով սալիկապատվել են մայթերը, իրականացվել  էլեկտրական լարերի գետնանցում, շինություններից ապամոնտաժվել են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները, ծածկերը, և այլն, տեղադրվել՝ էներգախնայող լուսատուներ, նոր նստարաններ, աղբամաններ, ստեղծվել՝ կանաչ գոտիներ։

«Գալիք տարում շարունակելու ենք այս ծրագիրը՝ մայթերի լայնացում, նստարանների տեղադրում և այլն։ Ունենք Հանրապետության փողոցին հատվող մի քանի փողոցների ընդհանրական բարեկարգման ծրագիր։Մի քանի շատ հետաքրքիր նախագծեր ունենք խաղահրապարակների առումով՝ միջազգային ստանդարտներին համապատասխան»,- ներկայացրեց վարչական շրջանի ղեկավարը։ 

Պետոյանի տեղեկատվությամբ 2025 թվականին նախատեսվում է 10-ից ավելի բակերի հիմնանորոգում։ Բացի այդ՝ կշարունակվեն բակերի ընթացիկ վերանորոգման ծրագրերը, որի շրջանակներում կփոխվեն խաղահրապարակների ծածկույթները, կտեղադրվեն նոր խաղասարքեր։ 

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան