Քաղաքականություն

Ինչ վերաբերում է երեք նախկին նախագահներին, հիմա նրանք և նրանց ներկայացուցիչները ինչ ասեն, ասեն թե չասեն, հասկանալիորեն արժեք չունի․ Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Ինչ վերաբերում է երեք նախկին նախագահներին, հիմա նրանք և նրանց ներկայացուցիչները ինչ ասեն, ասեն թե չասեն, հասկանալիորեն արժեք չունի․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Այսինքն՝ բանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք. ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Մենք սա չենք արել և ի սկզբանե բանակցային գործընթացի վերոնշյալ շրջանակը կանխորոշած միջազգային հանրությունը պատերազմին լրջորեն չի էլ ընդդիմացել: Սա է իրականությունը, ժողովուրդ ջան: Իսկ թե վերը նշվածը ե՞րբ, ինչու՞, ինչպե՞ս չենք արել, կարո՞ղ էինք անել, թե չէինք կարող, ե՞րբ կարող էինք ու երբ չէինք կարող՝ բոլորովին ուրիշ խոսակցության թեմա է: Լուրջ, խորը եւ համապարփակ թեմա, ինչի մասին հանրության հետ խոսել եմ տարբեր առիթներով և ըստ պատեհության էլի կխոսեմ: Ինչ վերաբերում է երեք նախկին նախագահներին, հիմա նրանք և նրանց ներկայացուցիչները ինչ ասեն, ասեն թե չասեն, հասկանալիորեն արժեք չունի: Հարգելի երեք նախկին նախագահներ, եթե բանավեճի հարցում փոշմանեք, ձայն հանեք»,- գրել է Փաշինյանը։ 

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների թեմայի շուրջ բանավեճի էր հրավիրել նախկին նախագահներին: 

ՀՀ նախկին նախագահների գրասենյակները հրաժարվել բանավեճին մասնակցելու առաջարկից:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում