Հայաստան

Մանկական երկաթուղին վերադարձվում է Երևանի քաղաքապետարանին․ Ավինյան

1 րոպեի ընթերցում

Մանկական երկաթուղին վերադարձվում է Երևանի քաղաքապետարանին․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձավ Երևանի մանկական երկաթուղու  շուրջ բարձրացած հարցերին՝ նշելով, որ տարածքը վերադառնում է Երևանի քաղաքապետարանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու նիստի ընթացքում նա շեշտեց, որ քաղաքապետարանը մերժել է այդ տարածքում հյուրանոցային համալիր կառուցելու ներդրումային ծրագիրը՝ պահպանելով տարածքի հատուկ կարգավիճակը։

Տիգրան Ավինյանը հերքեց սոցիալական ցանցերում տարածված այն պնդումները, թե իբր Մանկական երկաթուղին ոչնչացվում է։ 

«Իրականում սեփականատերը ինչ-որ գույք է ջարդում, ինչը մեզ համար անհասկանալի է։ Մենք ուսումնասիրում ենք, թե այդ գույքը նրա՞ն է պատկանում, թե՞ ոչ, բայց ուզում եմ հստակ ասել՝ Մանկական երկաթուղին ոչ թե ոչնչացվում է, այլ վերադարձվում է Երևանի քաղաքապետարանին»,- նշեց Ավինյանը։

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում