Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքին. Էրդողան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև միջազգային օրակարգի այլ հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահի գրասենյակը։

«Առաջնորդները քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ իրադարձությունները։ Էրդողանը հայտարարել է, որ ուշադրությամբ հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացին։ Թուրքիայում ակնկալում են, որ խաղաղության պայմանագրի կնքման հետ միասին Հարավային Կովկասում կլինեն կայունություն և բարգավաճում», - հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Էրդողանը նաև մաղթել է, որ Ադրբեջանի անդամակցությունը D-8-ին (Իսլամական ութնյակ) օգուտ բերի երկրին և դրական լինի։ Ադրբեջանը միացել է այս ասոցիացիային անցյալ շաբաթ Կահիրեում կայացած գագաթնաժողովի ժամանակ։

Հայերեն العربية English Français Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին