Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին Ֆրանիսայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Ջերմ շնորհավորանքներս եմ հղում սիրելի Ժան-Նոել Բարոյին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։
Ակնկալում եմ շարունակել մեր համագործակցությունը՝ ամրապնդելու Հայաստան-Ֆրանսիա գործընկերությունն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական միության շրջանակներում նոր շոշափելի արդյունքների հասնելու համար։
Ցանկանում եմ վերահաստատել համատեղ աշխատելու իմ վճռականությունը՝ լուծելու առկա մարտահրավերները՝ մեր տարածաշրջանում կայունության ամրապնդման նպատակով»,-նշել է Արարատ Միրզոյանը:
Je vous adresse mes plus chaleureuses félicitations, cher @jnbarrot, pour votre reconduction au poste de Ministre de @francediplo.
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) December 23, 2024
Je me réjouis de poursuivre notre coopération pour renforcer le partenariat 🇦🇲-🇫🇷, afin d’atteindre des nouveaux résultats tangibles tant sur le… https://t.co/ygnG1klpXP