Հայաստան

Դավիթ Խուդաթյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են ԱՄՆ ուղիղ չվերթեր սկսելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Դավիթ Խուդաթյանն ու Քրիստինա Քվինը քննարկել են ԱՄՆ ուղիղ չվերթեր սկսելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարը ողջունել է դեսպանին և ընդգծել Հայաստան-ԱՄՆ կապերի, համագործակցության խորացման կարևորությունը։ 

Դեսպանը շնորհավորել է պաշտոնի նշանակման կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել շարունակել ու ընդլայնել առկա համագործակցությունը ՏԿԵ նախարարության հետ։ 

Քննարկվել է համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը։ Անդրադարձ է կատարվել Էներգետիկ, ՏԻՄ ոլորտում համագործակցությանը, «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, որի վերաբերյալ դեսպանը հայտնել է իր աջակցությունը։ 

Քննարկվել է նաև դեպի ԱՄՆ ուղիղ չվերթեր սկսելու հնարավորությունը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում