Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումը դեռ պետք է սպասի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետաքրքրված է իր հետ հանդիպմամբ՝ կապված Ուկրաինայում ընթացող պատերազմի հետ։ Թրամփը, սակայն, զգուշացրել է, որ այդ հանդիպումը պետք է սպասի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNBC-ն։

«Նախագահ Պուտինն ասել է, որ ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել ինձ հետ: Մենք պետք է սպասենք դրան, բայց պետք է ավարտենք այդ պատերազմը։ Դա սարսափելի պատերազմ է, սարսափելի», - ասել է Թրամփն Արիզոնայում America Fest համաժողովի ժամանակ:

Թրամփը ևս մեկ անգամ նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը չէր լինի, եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահն այդ պահին։ Դոնալդ Թրամփը նախագահական ընտրարշավի ժամանակ բազմիցս հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում 24 ժամում կդադարեցնի պատերազմը։ 

Վերջերս Դոնալդ Թրամփը քննադատել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի քաղաքականության փոփոխությունը, որով Ուկրաինային թույլ էր տրվել հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերը։

Դեկտեմբերի 19-ին Պուտինն իր հերթին պատրաստակամություն էր հայտնել Թրամփի հետ հանդիպման «ցանկացած ժամանակ»։

Միացյալ Նահանգներ

Պուտինը հայտարարել է, որ միշտ պատրաստ է զրույցի  կամ հանդիպման Թրամփի հետ

 

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ