ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկ քաղաքում դեկտեմբերի 26-ին և 27-ին կանցկացվի Ամանորյա բացօթյա համերգ, հեղինակային երգի մրցույթ-փառատոնի մրցանակների հանձնման արարողություն և Սուրբ Ծննդյան տոնավաճառ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ջերմ Ամանոր Ջերմուկում» խորագրով միջոցառումը տեղի կունենա քաղաքի ըմպելասրահի հարևանությամբ։
Դեկտեմբերի 26-ին գլխավոր բեմում ելույթներով հանդես կգան Christmas Jazz Trio-ն, Ցայգ բենդը, Տիեզերք բենդը, DJ, իսկ դեկտեմբերի 27-ին Jazz for Kids նախագիծը, հեղինակային երգի մրցույթ-Փառատոնի եզրափակիչ համերգ և մրցանակաբաշխություն, Ռեինկարնացիա նվագախումբը, DJ Guevo-ն։
Երկու օրերին կկազմակերպվի Սուրբ Ծննդյան տոնավաճառ տեղի արվեստագետների աշխատանքներով և արտադրանքով։ Կներկայացվեն արվեստագետների ձեռագործ աշխատանքներ (հուշանվերներ, զարդեր, տոնական դեկորներ), տեղական արտադրանք (չրերի և անուշեղենի տեսականի), տաք խմիչքների և ուտեստների տաղավարներ:
Նախագիծն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: