Քաղաքականություն

ԱԳ նախարարը և ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգողը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրները

1 րոպեի ընթերցում

ԱԳ նախարարը և ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգողը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԳ նախարարությունը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հիմնական ուղղություններին և դրանց շրջանակներում իրականացվող համատեղ ծրագրերին: 

Ի թիվս այլնի, քննարկվել են Հայաստանում 2026թ. կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներն ու ՄԱԿ-ի համապատասխան կառույցների հետ համագործակցության հարցեր: 

Արարատ Միրզոյանը և Ֆղանսուազ Ժակոբը մտքեր են փոխանակել ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին ՄԱԿ գործունեության արդյունավետության ապահովման հարցերին՝ կազմակերպության մանդատին ու նպատակներին համահունչ: Քննարկվել են նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը: 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի երկարաժամկետ կարիքների հասցեագրմանն ուղղված քայլերին և միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ փոխգործակցության հարցերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում