Թուրքիայի արտգործնախարարը մոտ ժամանակներս կայցելի Սիրիա
1 րոպեի ընթերցում
![Թուրքիայի արտգործնախարարը մոտ ժամանակներս կայցելի Սիրիա](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/12/20/062azHZW507hNFI2IzRUqF1wrqEmwRivd6ox2Ge4.webp)
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախարար Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ արտգործնախարար Հաքան Ֆիդանը մոտ ժամանակներս կայցելի Սիրիա։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի նախագահն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում։
«Մենք նրանց (Սիրիայի նոր վարչակազմին) մենակ չենք թողնի։ Շուտով այնտեղ կգնա նաև մեր արտգործնախարարը։ Նրանք միասին նոր ստրուկտուրա կստեղծեն»։
Էրդողանի խոսքով՝ Անկարան մտադիր է ակտիվացնել առևտրային կապերը Իրաքի եւ Սիրիայի հետ, ինչը, նրա կարծիքով, նոր լիցք կհաղորդի ինչպես Սիրիային, այնպես էլ Թուրքիային։