Ավելի քան մեկ տասնյակ բուհերի ուսանողների մասնակցությամբ մեկնարկեց տեխնոլոգիական հաքաթոնը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ծաղկաձորում մեկնարկեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպված տեխնոլոգիական եռօրյա հաքաթոնը։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 19-ից մեկնարկած հաքաթոնը կազմակերպվել է «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի շրջանակում՝ ընդգրկելով բուհերի ուսանողներին։

«Մենք այժմ ունենք հայաստանյան բուհերի շուրջ 110 ուսանող, որոնք բաժանված են 22 խմբի։ Նրանք կբանավիճեն, կմրցակցեն խնդիրների լուծման շուրջ, և մասնագիտական ժյուրիի կողմից հաղթող ճանաչածները կստանան դրամական մրցանակներ»,-մանրամասնեց Ենգիբարյանը՝ հավելելով, որ միջոցառումն առաջին անգամ է կազմակերպվում, և հաջողության դեպքում ծրագիրը կշարունակվի նաև մյուս տարի։

Միջոցառման նպատակը բուհերի և ուսանողների հետ կապի ամրապնդումն ու նրանց ուղղորդելն է տեխնոլոգիական ոլորտ՝ խրախուսելով նորարարական մտքերն ու լուծումները:

Հաքաթոնի բացմանը ներկաներին ողջունեցին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար, մենթոր Սեդրակ Վարդանյանը, ժյուրիի անդամ, «Ինժեներական քաղաքի» կրթական ծրագրերի ղեկավար Անդրանիկ Աղաջանյանը։

Միջոցառման ընթացքում բիզնես ոլորտի ներկայացուցիչները տեխնոլոգիական տարբեր խնդիրներ կառաջադրեն մասնակից թիմերին, որոնք կմրցեն դրանց լուծման իրենց տարբերակներով: 

Կկազմակերպվեն նաև ֆորումներ, քննարկումներ նախարարության, բիզնեսի, ստարտափների, ուսանողների, գիտական և կրթական կազմակերպությունների մասնակցությամբ: 

Մասնավորապես՝ «Հավասար հնարավորություններ և մատչելիություն» թեմայի շրջանակներում մասնակիցները պետք է մշակեն լուծումներ՝ միտված հաշմանդամություն ունեցող անձանց համար հանրային վայրերի և թվային հարթակների մատչելիության ապահովմանը։

«Agritech»-ի շուրջ կառաջարկվեն լուծումներ գյուղատնտեսության արտադրողականությունը բարելավելու, իսկ «IoT»-ի  (Իրերի ինտերնետ) դեպքում՝ համապատասխան ծրագրեր և հավելվածներ «խելացի» տների, քաղաքների կամ այլ ոլորտների համար:

Հաղթող թիմերի համար նախատեսված է 1-ին տեղի համար՝ 2,5 միլիոն դրամ, 2-րդ տեղի համար՝ 1,5 մլն. դրամ, 3-րդ տեղի համար՝ 1 մլն. դրամ: 

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ