ԶՊՄԿ-ն օրեր առաջ 33 միլիարդ 249 միլիոն դրամ է վճարել պետական բյուջե՝ որպես Հայաստանի կառավարության շահաբաժին․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը օրեր առաջ 33 միլիարդ 249 միլիոն դրամ է վճարել պետական բյուջե՝ որպես Հայաստանի կառավարության շահաբաժին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը օրեր առաջ 33 միլիարդ 249 միլիոն դրամ է վճարել պետական բյուջե, որպես Կառավարության, ասել է թե՝ ժողովրդի շահաբաժին։ 

Ուշադրություն դարձրեք, սա՝ գումարած վճարված հարկերին, որպես բաժին շահույթից, որովհետեւ 2021 թվականից Կառավարությունը բաժնետեր է ԶՊՄԿ-ում, ինչպես խոստացել էի»,- գրել է վարչապետը։

2021 թվականի հոկտեմբերին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել որպես նվիրատվություն ընդունել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը։ 

Հայերեն English Русский