Թրամփն առաջարկել է Կանադան ընդգրկել ԱՄՆ-ի կազմում՝ որպես 51-րդ նահանգ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփն առաջարկել է դիտարկել Կանադան Միացյալ Նահանգների կազմում որպես 51-րդ նահանգ ներառելու հնարավորությունը՝ հայտարարելով, որ նման քայլը կարող է զգալիորեն կրճատել կանադացիների ծախսերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ոչ ոք չի կարող պատասխանել այն հարցին, թե ինչու ենք մենք տարեկան ավելի քան 100 միլիոն դոլար սուբսիդիա տրամադրում Կանադային: Դա անիմաստ է: Կանադացիներից շատերը ցանկանում են, որ Կանադան դառնա 51-րդ նահանգը: Նրանք հարկերի և ռազմական պաշտպանության ոլորտում հսկայական գումար կխնայեն: Կարծում եմ՝ դա հիանալի գաղափար է: 51-րդ նահանգ», - գրել է Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում։

Թրամփը խոստացել է հունվարին իր երդմնակալությունից հետո 25% մաքսատուրք սահմանել Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Դեկտեմբերի 16-ին Կանադայի ֆինանսների նախարարը հրաժարական է տվել՝ երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ տարաձայնությունների պատճառով, որոնք կապված են Թրամփի սպառնալիքներին արձագանքելու եղանակների հետ։ 

Ավելի վաղ Թրամփը կատակով արդեն Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին անվանել է «Կանադայի մեծ նահանգի նահանգապետ»։ Դրան Կանադայի կառավարությունն արձագանքել է, որ վճռականորեն է տրամադրված՝ պաշտպանելու երկրի շահերը։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով