Բարձր տեխնոլոգիաներ

ՀՀ ԲՏԱ փոխնախարարն ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության տարածաշրջանային գրասենյակի տնօրենին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ փոխնախարարն ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության տարածաշրջանային գրասենյակի տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանն ընդունել է ԱՊՀ տարածաշրջանի Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Նատալյա Մոչուին և գրասենյակի ծրագրերի համակարգող Ֆարիդ Նախլիին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում Նատալիա Մոչուն ներկայացրել է ՀՄՄ-ի կողմից իրականացվող գլոբալ, տարածաշրջանային ծրագրերն, ամփոփել նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները՝ մասնավորապես Հայաստանում իրականացված՝ երեխաների, ծնողների, երիտասարդների և սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց համար իրականացված  ոլորտային ծրագրերն, անդրադարձել ՀՄՄ-ի 2025 թվականի ռազմավարական ուղղություններին և նախագծերին:

Նախարարի տեղակալ Մելիքսեթյանն իր հերթին ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ոլորտային ծրագրերն ու նախաձեռնություններն,  անդրադարձել ռազմավարական առաջնահերթություններին: 

Այդ համատեքստում քննարկվել են Հայաստանի ներգրավվածության տարբեր հնարավորությունները ՀՄՄ-ի հետագա ծրագրերին և նախանշվել Հայաստանում իրականացվելիք առաջիկա անելիքները, պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխհամագործակցության ընդլայնման ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում