Ռուսաստանից ԵՄ ներմուծվող գազի բաժինը կրկին սկսել է աճել. Bloomberg

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ ներմուծվող ռուսական գազի բաժինը կրկին սկսել է աճել 2022 թ. փետրվարին Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմի սկսվելուց հետո տեղի ունեցած անկումից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի տվյալները։ 

Ըստ այդ տվյալների, եթե 2022 թ. առաջին եռամսյակում Ռուսաստանից մատակարարումների բաժինը կազմել է 34% (երկրորդ տեղում Նորվեգիան էր, որին բաժին է ընկել ներմուծման քառորդ մասը), ապա արդեն 2023 թ. երկրորդ եռամսյակում ռուսական գազը կազմում էր ԵՄ ներկրվող վառելիքի 14%-ը:

Դրանից հետո, Եվրահանձնաժողովի տվյալների համաձայն, ռուսական գազի բաժինը կրկին սկսել է աճել և այս տարվա առաջին եռամսյակում կազմել 19%։ ԵՄ մատակարարումների առումով Ռուսաստանը զիջում է Նորվեգիային (34%) և ԱՄՆ-ին (20%), սակայն առաջ է Ալժիրից (13%) և միագումար մատակարարումներով առաջ է Ադրբեջանից, Կատարից, Մեծ Բրիտանիայից ու այլ երկրներից (14%):

«Bruegel» վերլուծական կենտրոնի տվյալներով՝ 2023 թ. վերջին ԵՄ ռուսական գազի ներմուծումը գնային հաշվարկով ամսական կազմել է շուրջ 1 միլիարդ դոլար՝ 2022 թվականի սկզբին ամսական 16 միլիարդ դոլարի համեմատ:

Ռուսաստանը Եվրոպային գազ է մատակարարում Թուրքիայի և Ուկրաինայի տարածքով։ Ուկրաինայի տարածքով տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա վերջին, Կիևը մտադիր չէ այն երկարաձգել։ Մոսկվան հայտարարել է, որ չի հրաժարվում Ուկրաինայի տարածքով տարանցումից։ Եվրամիության հանգուցային գազային ընկերությունները դեկտեմբերի 17-ին ստորագրել են հռչակագիր, որով կոչ է արվում շարունակել գազի տարանցումը` մատնանշելով էներգետիկ և տնտեսական անվտանգության համար սպառնալիքն առանց այդ մատակարարումների: Հռչակագիրը կուղարկվի Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում