Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Անցյալ շաբաթ մենք ընդունեցինք պատժամիջոցների մեր 15-րդ փաթեթը: Այն ներառում է միջոցներ Ռուսաստանի «ստվերային նավատորմի» և պատժամիջոցներից խուսափելու ուղիների դեմ: Պատրաստվում է 16-րդ փաթեթը», - ասել է նա։

Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև նշել է, որ Ռուսաստանի բյուջեի մոտ մեկ երրորդը կազմում են ռազմական ծախսերը, հետևաբար, ըստ նրա, կարևոր է խաթարել Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի հնարավոր եկամուտները։ 

Ըստ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ պատժամիջոցները վատ ազդեցություն են թողնում Ռուսաստանի տնտեսության վրա, տեղի է ունեցել ռուբլու արժեզրկում։ 

Եվրամիության երկրների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը հաստատել են դեկտեմբերի 16-ին։ Նոր սահմանափակումները տարածվում են 54 ֆիզիկական և 30 իրավաբանական անձանց, երրորդ երկրների 52 նավի վրա։ 

Եվրոպա

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին