Իրանական մշակույթում հայ ժողովուրդը համարվում է ազնիվ և անկեղծ. ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը ողջունել է Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիին՝ վստահություն հայտնելով, որ նրա այցը կնպաստի Հայաստանի և Իրանի միջև փոխհամագործակցության զարգացմանը և ծրագրային նոր նախաձեռնությունների իրականացմանը մշակույթի, մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի ոլորտներում:

«Մշակույթի ոլորտում համագործակցությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի և Իրանի միջպետական ​​հարաբերություններում։ Մենք արդեն իսկ համատեղ աշխատում ենք տարբեր ուղղություններով, և երկու երկրների միջև ստորագրված համագործակցային մի շարք փաստաթղթեր զարկ են տալու նոր արդյունավետ ծրագրերի իրականացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի և Իրանի ժողովուրդներն ընդհանուր արժեքները պահպանելու հանձնառություն ունեն: Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու պետությունների մշակութային կառույցների համատեղ աշխատանքների խրախուսումը, տարբեր ոլորտներում նոր նախագծերի իրականացումը:

ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը ևս կարևորել է երկու ժողովուրդների միջև մշակութային կապերի ամրապնդումը՝ ընդգծելով, որ մշակութային հարաբերությունների ամրապնդումը կնպաստի այլ ոլորտներում համագործակցության խորացմանը: 

«Իրանական մշակույթում հայ ժողովուրդը համարվում է ազնիվ և անկեղծ, և մենք ուրախ ենք տարբեր ուղղություններով մշտապես համագործակցել ձեզ հետ»,- ասել է նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին:

Հայաստանի և Իրանի մշակութային ոլորտի համագործակցության օրակարգում նախարարները մասնավորապես քննարկել են Երևանում և Թեհրանում մշակութային ժառանգության օրերի անցկացման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում համատեղ հայտի ներկայացման, ցուցահանդեսների անցկացման, թանգարանային ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Կողմերը հեռանկարային են համարել նաև երկու պետությունների մասնագետների ներգրավմամբ արշավախմբեր ձևավորելու, պեղումներ իրականացնելու, ըստ այդմ նաև փորձի փոխանակման հնարավորությունները: Առանձնակի կարևորվել է հայկական և իրանական մշակութային ժառանգության ոլորտում համագործակցությունը, մասնավորապես՝ հուշարձանների պահպանումն ու հանրահռչակումը՝ որպես զբոսաշրջության կարևոր վայրեր:

Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը ժամանել է Երևան Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով: Այն իրականացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ:

Հայերեն English فارسی Français Русский Türkçe

Տորք Անգեղի այգու շինարարության երկրորդ փուլը կավարտվի 2026-ի չորրորդ եռամսյակում. Ավինյանը նախագիծը համարում է ամենահաջողվածներից մեկը

Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել

Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը

Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին

Podcast-Հարց բժշկին. ինչու է սարկոման հաճախ հանդիպում երիտասարդների շրջանում և որոնք են առաջին ախտանշանները

Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով

Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին

Սևան քաղաքում մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի