Ֆրանսիայի դիվանագիտական ​​ներկայացուցչությունը 12 տարվա ընդմիջումից հետո ժամանել է Դամասկոս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի պատվիրակությունը Սիրիայի հարցով հատուկ պատվիրակ Ժան Ֆրանսուա Գիյոմի գլխավորությամբ դեկտեմբերի 17-ին ժամանել է Դամասկոս և այցելել դեսպանատան շինություններ, որոնք փակ են 2012 թվականից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է AFP գործակալությունը:

«Ֆրանսիան պատրաստվում է սիրիացիների կողքին լինել անցումային ժամանակաշրջանում», - լրագրողներին հայտնել է Գիյոմը։

Ֆրանսիական պատվիրակությունը նշել է, որ մտադիր է «շփվել Սիրիայի դե ֆակտո իշխանությունների հետ»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզը Դամասկոս է ուղարկում չորս դիվանագետի։

Ֆրանսիայի արտգործնախարարի պաշտոնակատար Ժան Նոել Բարոյի խոսքով՝ դիվանագետների նպատակը լինելու է Սիրիայում Ֆրանսիայի ազդեցությունը վերադարձնելը, նոր իշխանությունների հետ նախնական շփումների հաստատումը» և «բնակչության հումանիտար կարիքների գնահատումը»։ 

Ավելի վաղ Փարիզը ողջունել էր ընդդիմության կողմից Սիրիայում իշխանության գրավումը։ Բարոն հայտարարել է, որ Ֆրանսիան սիրիական ընդդիմությանը «քաղաքական անցման» գործընթացում կաջակցի «միայն այն դեպքում, եթե հաշվի առնվեն սիրիական հասարակության բոլոր ներկայացուցիչների շահերը»։

Նոյեմբերի վերջից Սիրիայի հակակառավարական ուժերը գրավել են երկրի մի քանի խոշոր քաղաքներ։ Դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները մտել են Դամասկոս և պետական ​​հեռուստատեսությամբ հայտարարել, որ վերահսկողություն են հաստատել երկրի վրա։ Երկրի  նախագահ Բաշար ալ-Ասադը ապաստան է ստացել Մոսկվայում։ Սիրիայի ժամանակավոր կառավարությունն անցումային շրջանում ղեկավարում է Մուհամեդ ալ-Բաշիրը։  

Հայերեն Русский

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին