Մերձավոր Արևելք

Իսրայելը փակում է իր դեսպանատունն Իռլանդիայում

2 րոպեի ընթերցում

Իսրայելը փակում է իր դեսպանատունն Իռլանդիայում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելը հայտարարել է, որ կփակի իր դեսպանատունն Իռլանդիայում։ Դեսպանատան փակման որոշումն Իսրայելը բացատրել է Իռլանդիայի «ծայրահեղ հակաիսրայելական քաղաքականությամբ»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Մայիսին Իսրայելը հետ էր կանչել իր դեսպանին Դուբլինից այն բանից հետո, երբ Իռլանդիան Նորվեգիայի, Իսպանիայի և Սլովենիայի հետ միասին հայտարարեց Պաղեստին պետությունը ճանաչելու մասին։

Անցյալ շաբաթ Իռլանդիայի նախարարների կաբինետը որոշեց պաշտոնապես միջամտել Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին, որով Իսրայելը մեղադրվում է Գազայում ցեղասպանություն իրականացնելու մեջ: Իսրայելը հերքում է դա։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը դեսպանատան փակման առնչությամբ հայտարարել է, որ «Իռլանդիան հատել է բոլոր կարմիր գծերն Իսրայելի հետ իր հարաբերություններում»:

Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը դեսպանատունը փակելու որոշումը «չափազանց ցավալի» է անվանել։ 

«Ես լիովին մերժում եմ այն ​​պնդումը, որ Իռլանդիան Իսրայելին դեմ է: Իռլանդիան խաղաղության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կողմնակից է», - գրել է Հարիսն X-ում:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում