Երևանի քաղաքապետը կարևորեց ավտոբուսների հոսքերի հաճախականության և գերծանրաբեռնվածության խնդրի լուծումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ժամանակ անդրադարձավ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի խնդիրներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքապետը կարևորեց ավտոբուսների հոսքերի հաճախականության և գերծանրաբեռնվածության խնդրի լուծումը՝ նշելով, որ որոշ թաղամասերում իրավիճակն առավել ծանր է։

«Մարդկանց հիմնական բարձրաձայնվող խնդիրը մնում է ավտոբուսների հաճախականությունը։ Կան գծեր, որտեղ պարբերաբար գերծանրաբեռնվածություն ունենք, և առաջնային խնդիրն է լուծել այդ գերծանրաբեռնվածությունը։ Մասնավորապես, Նորագավիթում իրավիճակը նույնիսկ վատթարացել է։ Պետք է հավելյալ ջանքեր գործադրենք՝ մինչև 250 18 մետրանոց ավտոբուսների ձեռքբերումը»,-նշեց Ավինյանը։

Նա ընդգծեց, որ արդեն մեկնարկել է 170 նոր ավտոբուսի ծրագիրը, սակայն միջանկյալ լուծումներ են անհրաժեշտ՝ մինչ նոր շարժակազմի լիարժեք շահագործման փուլը։ 

Ավինյանը կարևորեց նաև մայրաքաղաքում ավտոմեքենաների հոսքի նվազեցումը՝ որպես տրանսպորտային համակարգի բարելավման ռազմավարական ուղղություն։

«Ամեն ինչ փորձում ենք տանել դեպի նրան, որ ավտոմեքենաների հոսքը Երևան քաղաքում նվազի, ավելանան մարդիկ, ովքեր օգտվում են հանրային տրանսպորտից։ Դա նշանակում է, որ պետք է պատշաճ մակարդակի ծառայություն մատուցենք։ 170 նոր ավտոբուսները, այս տարվա 15 նոր տրոլեյբուսները և հաջորդ տարվա ևս 15 տրոլեյբուսները մեզ այդ հարցում օգնելու են»,-ասաց քաղաքապետը։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան