Քաղաքաշինության կոմիտեն կհամագործակցի Հայաստանի և սփյուռքի ոլորտային փորձագետների հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքաշինության կոմիտեում կայացել է առցանց հանդիպում Հայաստանի և Սփյուռքի գիտնականներին համախմբող «Հայ մշակութային և գիտական ընկերակցություն հիմնադրամի» (ASOF) փորձագետների խմբի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունից, փորձագետները ներկայացրել են մի քանի հիմնախնդիրների վերաբերյալ իրենց դիտարկումները, որոնք նաև Քաղաքաշինության կոմիտեի ուշադրության կենտրոնում են։ Նախանշվել են այդ ուղղություններով համատեղ աշխատելու սկզբունքները։

Մասնավորապես` անդրադարձ է եղել վթարային և երկրաշարժադիմացկունության արդի նորմերին չբավարարող բնակարանային ֆոնդի, գործող քաղաքաշինական նորմերի, նախագծերի փորձաքննության և շինարարության տեխնիկական հսկողության վերաբերյալ հարցերին։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նշել է, որ փորձագետների՝ միջազգային փորձի վրա հիմնված առաջարկները ճիշտ ժամանակին և օգտակար կլինեն կոմիտեի նախաձեռնած աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար։ Նա տեղեկացրել է, որ կոմիտեն մշակում է բնակարանային ֆոնդի ռենովացիայի ծրագրի հայեցակարգ, բազմաբնակարան շենքերի կառավարման վերաբերյալ նոր օրենք, և գալիք տարվանից նախատեսվում է տեղայնացնել Եվրոպական միության քաղաքաշինական նորմերը։ Միջազգային փորձի ուսումնասիրմամբ դիտարկվում են նաև փորձաքննության և տեխնիկական հսկողության որակի հետ կապված խնդիրների լուծման մի քանի տարբերակներ։

Փորձագետների խմբի անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի համահիմնադիր Արմեն Տեր-Կյուրեղյանը ողջունել է քննարկված հարցերի լուծման գործում ՀՀ կառավարության նախաձեռնողականությունը և ընդգծել, որ խմբի նպատակն է աջակցել այդ ուղղությամբ ծրագրերի մշակմանը։

Փորձագետների խմբում ներառված են նաև Լոս Անջելեսի տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտային ստորաբաժանումների պատասխանատուներ, որոնք պատրաստակամություն են հայտնել ներկայացնելու դիտարկվող հարցերի լուծման գործում Ամերիկայի Միացյալ Նահանգների փորձը։

Հանդիպման ժամանակ որոշվել է դիտարկված ուղղություններով ձևավորել համատեղ աշխատանքային խմբեր, սահմանել աշխատանքների կազմակերպման ժամանակացույց։

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ