Հայաստան

Արձանագրվել է ձկնագողության 12, ապօրինի վաճառքի 72 դեպք, առգրավվել է 1215 կգ սիգ

2 րոպեի ընթերցում

Արձանագրվել է ձկնագողության 12, ապօրինի վաճառքի 72 դեպք, առգրավվել է 1215 կգ սիգ

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամփոփվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Դեկտեմբերի 10-ին նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների կողմ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է իրականացվող վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը:

Այսպիսով 2024 թվականի նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել է 1698 ստուգայց, որի ընթացքում արձանագրվել է ձկնագողության` 12, ապօրինի վաճառքի` 72 դեպք, առգրավվել է 1215 կգ սիգ տեսակի ձուկ, 21 լողամիջոց և 2 ձկնորսական ցանց։

Նախապատրաստվում են նյութեր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (թվով 18) և ՀՀ քրեական օրենսգրքի (թվով 10) համապատասխան հոդվածներով։

Զեկուցվել է նաև, որ շարունակվում են հանդիպումները ձկնորսների հետ`բացատրելու ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են խստացված միջոցառումների ժամանակացույցի և ստուգայցերի ձևաչափի վերաբերյալ մի շարք հարցեր։

Նախարարը հույս է հայտնել, որ իրականացվող գործողությունները չեն հանդիպի ապօրինի դիմադրության և մեր քաղաքացիները կշարունակեն ըմբռնումով մոտենալ իրականացվող միջոցառումներին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում