Հայաստան

Հայաստանը հաստատուն է հավասարության խթանման իր հանձնառության հարցում. ԱԳՆ մամուլի խոսնակ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը հաստատուն է հավասարության խթանման իր հանձնառության հարցում. ԱԳՆ մամուլի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների օրը միանում է հիմնարար իրավունքների պաշտպանության համերաշխության կոչերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

«Հայաստանը ողջ աշխարհում կանխարգելման օրակարգին և հավասարության խթանման իր հանձնառության հարցում հաստատուն է, քանի որ մարդու իրավունքները միայն պարզապես իդեալներ չեն, այլ նաև ընդհանուր պատասխանատվություն: Մենք շարունակում ենք աշխատել այս տեսլականի վրա հիմնված գործընկերության ընդլայնման ուղղությամբ»,-գրել է Բադալյանը:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում