Քաղաքականություն

Հայաստանն իրականացնում է ԵՄ-ի հետ հարաբերությունները էականորեն խորացնելու քաղաքականություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը ներկայումս իրականացնում է մի քաղաքականություն, որն ուղղված է ԵՄ-ի հետ հարաբերությունների էական խորացմանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆիննական լրատվամիջոցներին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ 

ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ այժմ բանակցություններ են ընթանում «Նոր գործընկերության օրակարգ» կոչվող փաստաթղթի շուրջ։  Նախարարը դա բնութագրել է որպես համագործակցության տարբեր ոլորտներ ընդգրկող համապարփակ փաստաթուղթ: 

«Ապրիլին տեղի ունեցավ բարձր մակարդակի եռակողմ հանդիպում Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի մասնակցությամբ: Հանդիպման հիմնական նպատակն էր ամրապնդել Հայաստանի դիմակայությունը, հատկապես՝ տնտեսական՝ հաշվի առնելով, որ Հայաստանը տարբեր ուղղություններից բախվում է բազմաթիվ սպառնալիքների, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների, ես կասեի:

Ինչպես գիտեք, Հայաստանը ժողովրդական երկիր է: Մենք ունեցել ենք ժողովրդավարական ոչ բռնի հեղափոխություն: Մենք նախաձեռնել ենք ընդարձակ ժողովրդավարական բարեփոխումներ՝ կոռուպցիան արմատախիլ անելու և ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու համար: Արդեն ունեցել ենք երկու խորհրդարանական ընտրություններ, որոնք ճանաչվել են լիովին ժողովրդավարական, ազատ և թափանցիկ: 

Ժողովրդավարական հասարակություն կառուցելիս, իհարկե, մենք փնտրում ենք հնարավորություններ՝ ամրապնդելու կապերը այլ ժողովրդավարական հասարակությունների հետ:  Միանգամայն բնական է, որ մենք մեր հայացքը ուղղում ենք Եվրոպական միության ուղղությամբ, որն իր կազմում ունի բազմաթիվ զարգացած ժողովրդավարական երկրներ»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Նախարար Միրզոյանը վստահությամբ նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններն անշրջելի են: «Կարևոր չէ, թե ժողովրդավարական ազատ ընտրությունների միջոցով ինչ կառավարություն կգա իշխանության, ժողովրդավարական արժեքները մեր հասարակության հիմքն են»:

Անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը համատեղելի եվրոպական նպատակների հետ, կարո՞ղ է արդյոք Հայաստանը ենթարկվել ճնշման՝ մասնակցելու Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայի դեմ՝ Արարատ Միրզոյանը պատասխանել է․ 

«Անկեղծ ասած, մեզ երբեք չեն առաջարկել, չեն ճնշել և չեն ակնկալել որևէ ձևով մասնակցել Ուկրաինայում պատերազմին: Նման փորձ չի եղել»:

Հայերեն English Español Français Русский

ՀՀ փոխվարչապետը Եվրահանձնաժողովի պաշտոնյայի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման հետ կապված հարցեր

Թրամփի մեքենան ձիերի ուղեկցությամբ մուտք է գործել Սաուդյան Արաբիայի թագավորական պալատ

Սուրեն Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման արարողությանը

2-ամյա երեխայի անհետացման հետ կապված չճշտված հրապարակումներն ավելորդ էմոցիաներ են ստեղծում, ընտանիքը գտնվում է ծանր հոգեվիճակում. ՆԳՆ խոսնակ

Մարմարիկում որոնողական աշխատանքները կշարունակվեն մինչև կորած երեխայի գտնվելը. վստահեցնում է մարզի ՓԾ ղեկավարը

Վրացական կողմը խոստացել է հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ. ալկոհոլային խմիչք արտադրողների ակցիան ավարտվեց

Լինել ուսանողի կողքին աշխատաշուկա մուտքը սահուն դարձնելու համար. «Ապագա» հիմնադրամն ընդլայնում է գործընկերների շրջանակը

Ժերար Դեպարդյեն մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգությունների մեջ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը և երկկողմ հարաբերությունները

Ալկոհոլային խմիչք արտադրողները Վրաստանի դեսպանությունից պահանջում են պարզաբանել հայկական բեռնատարների համար ստեղծվող խոչընդոտների պատճառը