Այս պահին քայլեր դեռ չկան․ Կիրակոսյանը՝ ՄՔԴ-ում Ադրբեջանի դեմ հայց ներկայացնելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային քրեական դատարանում  Ադրբեջանի դեմ հայց ներկայացնելու հարցով այս պահին քայլեր դեռ չկան, բայց որևէ բան չի կարելի բացառել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ 

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Հռոմի ստատուտի վավերացումից հետո Հայաստանը հայց չի ներկայացրել Ադրբեջանի դեմ՝ Եղիշե Կիրակոսյանը նախ նշեց, որ Միջազգային քրեական դատարանը միջազգային իրավական մարմին է, որի քննության առարկա են դառնում ֆիզիկական անձանց քրեական պատասխանատվության մասին հարցերը։ Նրա խոսքով ՄՔԴ-ի գործառույթը կարող է իրականացվել երեք ձևով․ դատախազի նախաձեռնությամբ, որը կարող է իր որոշմամբ քրեական վարույթ սկսել, պետությունների կողմից իրավիճակի ներկայացմամբ, ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ։

«Այս պահի դրությամբ քայլեր դեռ չկան, բայց որևէ բան չի կարելի բացառել»,- ասաց Կիրակոսյանը։

Եղիշե Կիրակոսյանը հրաժարվեց մանրամասներ հայտնել այն հարցի վերաբերյալ, թե արդյոք հայկական կողմը նախատեսո՞ւմ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ ներկայացնել հայց Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների գործով։ «Չեմ կարող բարձրաձայնել հարցեր, որոնք կարող են ներքին քննարկումների առարկա լինել»,- ասաց նա։ 

Կիրակոսյանը նաև հավելեց, որ շատ է կարևորում Հայաստանի՝ Հռոմի կանոնադրությանը միանալը, որովհետև վստահ է, որ ցանկացած իրավական գործընթաց՝ լինի Արդարադատության միջազգային դատարանում, թե Միջազգային քրեական դատարանում, ունեցել և ունենալու է շատ կարևոր անվտանգային նշանակություն։ 

 

Հայերեն English Español

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում