Մերձավոր Արևելք

Սիրիայում տեղի ունեցած «պատմական փոփոխությունը» հնարավորություններ է ընձեռում, բայց ոչ առանց ռիսկերի. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

2 րոպեի ընթերցում

Սիրիայում տեղի ունեցած «պատմական փոփոխությունը» հնարավորություններ է ընձեռում, բայց ոչ առանց ռիսկերի. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայում տեղի ունեցած պատմական փոփոխությունը հնարավորություններ է ընձեռում, սակայն առկա են նաև վտանգներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական հարթակում գրառում է կատարել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն՝ անդրադառնալով Սիրիայում իշխանության տապալմանը։

«Ասադի դաժան բռնապետությունը տապալվել է։ Տարածաշրջանում այս պատմական փոփոխությունը հնարավորություններ է ընձեռում, բայց ոչ առանց ռիսկերի։ Եվրոպան պատրաստ է աջակցել ազգային միասնության պաշտպանությանը և սիրիական պետության վերականգնմանը, որը պաշտպանում է բոլոր փոքրամասնություններին։ Մենք համագործակցում ենք եվրոպական և տարածաշրջանային առաջնորդների հետ և հետևում ենք իրադարձությունների զարգացմանը», - գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Սիրիայի հակակառավարական ուժերը Հոմսը գրավելուց հետո առանց դիմադրության հանդիպելու դեկտեմբերի 8-ին գրավել են Դամասկոսը։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընտանիքի հետ Մոսկվայում է. նրանց ապաստան է տրամադրվել։ ՌԴ-ի նախաձեռնությամբ նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրվել՝ քննարկելու Սիրիայում ստեղծված իրավիճակը։ 

Սիրիայում իշխանության տապալումից հետո մի քանի երկրներ, այդ թվում՝ երկրից հեռացած նախագահ Բաշար ալ-Ասադի դաշնակիցները, հայտարարել են, որ հետաքրքրված են Սիրիայի ապագայով, և ցանկություն են հայտնել դերակատարում ունենալ Սիրիայի նոր կառավարությանն աջակցելու գործում: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում