Իրավունք

ԲԴԽ-ն դատավոր Գառնիկ Ստեփանյանին հայտարարել է նկատողություն

2 րոպեի ընթերցում

ԲԴԽ-ն դատավոր Գառնիկ Ստեփանյանին հայտարարել է նկատողություն

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության կիրառման մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը։  

ԲԴԽ-ն բավարարել է արդարադատության նախարարության միջնորդությունը, որով բարձրացվել է դատավորի կողմից դատավարական նորմերի խախտման հարցը։

«ԲԴԽ-ն, քննելով միջնորդությունը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել այն։ Վերաքննիչ դատարանի դատավոր Գառնիկ Դանիելյանին հայտարարել նկատողություն։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Դատավորը, պարտավորություն ունենալով դատավճիռը հրապարակելուց հետո ոչ ուշ, քան հինգ օրում դրա պատճենը հանձնել մեղադրողին, չի կատարել այն, և ավելի քան մեկ տարի երեք ամիս անց է այն հանձնել առաքման: Արդյունքում՝ դատավորի կողմից խախտվել են դատավարական իրավունքի վերաբերելի նորմեր, որոնք հանգեցրել են վարքագծի կանոնների խախտումների՝ առաջացնելով դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագծի դրսևորում»,- ասաց Աթաբեկյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում