Քաղաքականություն

ՀՀ և Բահրեյնի ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական ու քաղաքական կապերի ակտիվացման, տարածաշրջանային իրադարձությունների հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ և Բահրեյնի ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական ու քաղաքական կապերի ակտիվացման, տարածաշրջանային իրադարձությունների հարցեր

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 8-ին Մանամայում հանդիպում է ունեցել Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բահրեյնի միջև կոնկրետ նախաձեռնությունների միջոցով զբոսաշրջության ու տնտեսության ոլորտներում, ինչպես նաև ներդրումների խրախուսման միջոցով գործարար կապերի խթանման ուղղությամբ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների միջոցով նախանշել անհրաժեշտ քայլերն ու հետագա համագործակցության առաջնահերթությունները։ 

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի և Բահրեյնի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ չնայած վերջին տարիների ու ներկա մարտահրավերներին՝ ՀՀ-ն առավելագույն ջանքեր է գործադրում Հարավային Կովկասում կայուն միջավայրի ձևավորման, խաղաղության հաստատման նպատակով, ինչի ուղղությամբ էական քայլ կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրի կնքումը։

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքում վերջին իրադարձություններին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում