Երևան

ՀՀ ՆԳՆ-ն տվել է Հանրապետության հրապարակում տոնածառի լույսերի վառման արարողության ընթացքում հրավառություն իրականացնելու թույլտվություն

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳՆ-ն տվել է Հանրապետության հրապարակում տոնածառի լույսերի վառման արարողության ընթացքում հրավառություն իրականացնելու թույլտվություն

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 8-ի երեկոյան տոնածառի լույսերի վառման արարողության ընթացքում կիրականացվի հրավառություն։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, հրավառությունն իրականացնող ընկերությունն ունի ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության կողմից տրված հրագործական արտադրատեսակների ներմուծման և կիրառման լիցենզիաներ, ինչպես նաև նույն վարչության կողմից տրվել է համապատասխան թույլտվություն դեկտեմբերի 8-ին Հանրապետության հրապարակում հրավառություն իրականացնելու համար։ 

Ըստ նրա՝ բացի այդ, նշված միջոցառման ընթացքում ՆԳՆ ոստիկանության ծառայողները կպահպանեն հասարակական կարգն ու անվտանգությունը, իսկ ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկները կիրականացնեն հերթապահություն՝ ապահովելով հրդեհային անվտանգությունը։

Տոնածառի լույսերի վառման արարողությունը կիրականցվի դեկտեմբերի 8-ի ժամը 20։00-ին։ 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում