ԳԱՎԱՌ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատվան գյուղի բնակիչ Ավետիս Ավետիսյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել իններորդ երեխան։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, նորածնին անվանակոչել են Անգելինա։ Նա լույս աշխարհ է եկել 3 կիլոգրամ քաշով և 51 սանտիմետր հասակով։
Նորածնին և նրա մորը՝ Գայանե Հովհաննիսյանին, Վարդենիսի բժշկական կենտրոնում անձամբ այցելել է Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն խաչատրյանը։
«Համայնքի ղեկավարը լավագույն բարեմաղթանքները հղեց տիկին Գայանեին, նվիրեց անհրաժեշտ պարագաներ, հագուստ նորածնի համար, ինչպես նաև տրամադրեց դրամական աջակցություն։
Վարդենիս համայնքի Շատվան գյուղում բնակվող ամուսիններն ունեն 4 տղա և արդեն 5 աղջիկ։ Որդիներից ավագը 18 տարեկան է, ով առաջիկայում կմեկնի զինվորական ժամկետային ծառայության»,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։