Ռազմական

ՀՀ ՊՆ-ն հերքել է Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին գրառումները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ-ն հերքել է Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին գրառումները

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին գրառումները

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի էջում։ 

«Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր «2-3 օր առաջ Սովետաշենի զորամասում զինվոր է մահացել» վերտառությամբ գրառումներ են կատարում:

Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին հայտնում է, որ վերոնշյալ տեղեկությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,- նշել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում