Քաղաքականություն

Հայաստանն ու Սլովակիան պայմանավորվել են խթանել համագործակցությունը բոլոր ոլորտներում

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Սլովակիան պայմանավորվել են խթանել համագործակցությունը բոլոր ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Սլովակիայի իր գործընկերոջ՝ Յուրայ Բլանարի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում: 

‹‹Լավ հնարավորություն՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպելու Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարի հետ: Պայմանավորվել ենք խթանել Հայաստան-Սլովակիա համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ հաշվի առնելով նաև Եվրոպական միության հետ Հայաստանի խորացող գործընկերությունը››,-իր գրառման մեջ նշել է Միրզոյանը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև ՀՀ շահագրգռվածությունը՝ տարածաշրջանային կայունության և խաղաղության նկատմամբ, ինչն արտացոլված է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում