Միրզոյանը հայտարարել է, որ քաղաքական կամքի պարագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 5-ին Մալթայում հանդիպում է ունեցել Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։ Խաղաղության պայմանագրի կնքման առնչությամբ նախարար Միրզոյանը հավելել է, որ քաղաքական կամք դրսևորվելու պարագայում, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել։

Արարատ Միրզոյանը և Տանյա Ֆայոնը քննարկել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ինչպես նաև ԵԱՀԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր։

Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի ընդլայնման համատեքստում երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձել են վերջին շրջանում իրականացվող քայլերին, համագործակցության հնարավորություններին և քաղաքական երկխոսության հետագա խթանման նպատակով հաջորդ տարվա ընթացքում փոխադարձ այցերի կազմակերպման հարցերին:

Հայերեն العربية English Español فارسی ქართული Русский Türkçe 中文

ՇՎՏՄ-ն կրկին թերլիցքավորում է արձանագրել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայանում

«ՖՐԵՍԿՈ»-ի շրջանակում կկայանա հանդիպում իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի հետ

ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպք

Podcast-Հարց բժշկին. ինչ անել միջատների խայթոցների դեպքում

Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարում

Իրանի փոխնախագահը վստահ է, որ երկիրը կհաղթի ԱՄՆ-ին տնտեսական պատերազմում

Հայրենասիրությունը ոչ միայն պատմության արժևորումն ու դրա հանդեպ էմոցիան է, այլ նաև պատասխանատվություն է պետության ներկայի և պարտավորություն ապագայի նկատմամբ․ ՆԳ նախարար

Թրամփն աջակցել է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական համաձայնագրին

Քարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ ԲԸՏՄ-ում հարուցվել է վարչական վարույթ

Երևանից Կապան՝ մեկ ժամում․ «Սյունիք» օդանավակայանը դիտարկում է նաև միջազգային չվերթների մեկնարկը